1156 դիտում
18:00 29-05-2019
Քննարկվել են հայ-իռլանդական երկկողմ հարաբերությունների օրակարգի ձևավորման հարցեր
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի դեպարտամենտի Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերին։
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել երկկողմ հարաբերությունների օրակարգի ձևավորման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային, միջազգային գործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Մանե Ադամյանը, ի պատասխան իռլանդական կողմի հարցերին, ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայիս իրավիճակը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նշվել է, որ իրականացվող բարեփոխումներն ուղղված են հատկապես մրցակցային դաշտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հակամենաշնորհային քաղաքականության ձևավորմանը, տնտեսության թափանցիկության և ներառական աճին, ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը։
Հատուկ նշվել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարևորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին և հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
643 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար
583 դիտում
13:14 25-12-2024
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ