211652_close_icon
views-count1579 դիտում article-date 18:38 28-05-2019

ԱՄՆ-ում մահացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը

96 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հրատարակիչ և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը: Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20190528/1554994034.html]РИА Новости[/url]-ն՝ վկայակոչելով նրա որդու՝ Փիթերի հայտարարությունը, Բերնշտեյնը մահացել է նախօրեին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այլ մանրամասներ վերջինս չի հաղորդել: Ռոբերտ Բերնշտեյնը 1966-1990 թվականներին գլխավորել է Random House հրատարակչությունը, որը հրապարակել է նաև խորհրդային այլախոհ իրավապաշտպանների, այդ թվում՝ Անդրեյ Սախարովի և նրա կնոջ՝ Ելենա Բոների աշխատությունները: 1970-ականներին ակտիվորեն զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, իսկ 1978-ին մի քանի իրավապաշտպան խմբեր է հիմնել, որոնք 1988-ին միավորվել են Human Rights Watch կազմակերպության ներքո: Բերնշտեյնը հրաժարական է տվել 1998-ին: Կյանքի վերջին տարիներին նա դասախոսել է և մարդու իրավունքների քարոզարշավ էր իրականացրել Չինաստանում: 2011-ին հիմնադրել է Advancing Human Rights կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր