211652_close_icon

Նեյմարին զրկել են Բրազիլիայի հավաքականի թևկապից

views-count1555 դիտում article-date 16:41 28-05-2019
Բրազիլիայի հավաքականի ավագը փոխվել է: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը զրկվել է ավագի թևկապից, որը ստացել էր մոտ մեկ տարի առաջ: Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն որոշել է նոր ավագ նշանակել Դանի Ալվեսին: Տիտեն նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Նեյմարը Ֆրանսիայի Գավաթի եզրափակիչում «Ռենից» կրած պարտությունից հետո հարվածել էր երկրպագուներից մեկին:

Նմանատիպ նյութեր