211652_close_icon
views-count1083 դիտում article-date 16:07 28-05-2019

Լիտվայի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքը: «Նախագահը մաղթել է, որ հետևողականորեն զարգացող և բաց համագործակցությունը ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ ԵՄ շրջանակում նոր հնարավորություններ բացեն մեր երկրների համար՝ հանուն ընդհանուր նպատակների և շահավետ գործընկերային, առևտրային, մշակութային, գիտական ու այլ համապատասխան նախագծերի իրականացման՝ ի շահ Լիտվայի և Հայաստանի ժողովուրդների»,- նշել է Գրիբաուսկայտեն շնորհավորական ուղերձում: Նա Հայաստանին ու հայ ժողովրդին մաղթել է բարգավաճում, հաջողություն և միասնություն:

Նմանատիպ նյութեր