8290 դիտում
15:15 28-05-2019
Ադրբեջանական հաքերները հարձակում են իրականացրել եւ հրապարակել 2 հազարից ավելի հայ օգտատերերի գաղտնաբառեր
Ադրբեջանական հաքերները մայիսի 28-ի առիթով հարձակում են իրականացրել և հրապարակել «Ֆեյսբուք»-ի 2 հազարից ավելի հայ օգտատերերի լոգին եւ գաղտնաբառեր։ Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք »-ի իր էջում:
«Դեռ շատերը կոտրած չեն, այնպես որ կհասցնեք շուտ փոխել գաղտնաբառը, եթե կաք այս ցուցակում: Գտնելու համար Ctrl F եք անում եւ որոնում ձեր լոգինը»,-տեղեկացրել է Մարտիրոսյանն ու ներկայացրել այդ ցուցակը(http://bit.ly/2QBsaBz):
Մարտիրոսյանը խորհուրդ է տվել փոխել նույնիսկ այն գաղտնաբառերը, որոնք օգտագործվել են այլ տեղ: Հիմնականում կոտրել են mail.ru-ից օգտվողների էջերը, որը տարածված է Հայաստանում:
Իսկ եթե արդեն գաղտնաբառը կոտրել են, ապա Մարտիրոսյանն առաջարկում է «Ֆեյսբուք»-ից դուրս եկած վիճակում մտել հետևյալ հղմամբ՝ https://facebook.com/hacked եւ փորձել վերականգնել: Փորձագետը նաև հորդորել է նամակներով եկած հղումները չբացել:
Նմանատիպ նյութեր
13883 դիտում
17:04 05-10-2016
Արծրուն Հովհաննիսյան. հակառակորդը հրապարակել է հայ օգտատերերի ֆեյսբուքյան հազարավոր գաղտնաբառեր
5475 դիտում
17:39 04-08-2020
Ադրբեջանական հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ. փորձագետ
Այս բաժնից
220 դիտում
16:09 18-05-2024
Հայ Առաքելական եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը
796 դիտում
15:56 18-05-2024
Կդիմեմ ՄԻԵԴ, կստանամ գումարներս ու թոռնիկիս հետ կվայելեմ այն. Հովհաննես Շահինյան