211652_close_icon
views-count2013 դիտում article-date 10:41 28-05-2019

Ովքե՞ր են հավաքվում նկուղներում և փորձում սցենարներ գրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կան մարդիկ, որոնք նկուղներում են հավաքվում և փորձում են սցենարներ գծել: Պատգամավորը դրանք անլուրջ էր որակել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Բոշյանի հետ` պարզելու, թե ինչից է այդքան մտահոգվել. «Ռեալ վտանգ, որպես այդպիսին, չեմ տեսնում, որովհետև տեսնում ենք ժողովրդի աջակցությունը, որը կա: Բայց, որ կան մարդիկ, ովքեր մտածում են` հնարավոր է ինչ-որ մի բան անել, որ ինչ-որ մի բան լինի, էդ մարդիկ կան միանշանակ: Ուղղակի իմ ասածն այն էր, որ մենք գիտենք ձեզ, գիտենք որտեղ եք, ինչով եք զբաղվում. դա պարապ զբաղմունք է, շատ ավելի կարևոր ու հետաքրքիր գործեր կան, որ կարելի է դրանցով զբաղվել: Քաղաքական գեներալների եմ ի նկատի ունեցել»,- մեկնաբանեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր