211652_close_icon
views-count2231 դիտում article-date 09:49 28-05-2019

Երբևէ գործունեությունս չեմ օգտագործել որևէ նյութական արժեք կամ օգուտ ձեռք բերելու համար.Վազգեն Ռշտունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armdaily.am

Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է դատավորների արտահերթ նիստը։ ՀՀ 234 դատավորներից նիստին մասնակցում է 135-ը։ Ինչպես հայտնում է [url=https://armdaily.am/?p=50914&l=am&fbclid=IwAR0IwXUrZ9yqK-v1VGIXQyV19EyoodkRPOgZ3sSSumtzVc59iVFTvsSN4Ak]armdaily.am[/url]-ը, ըստ օրենքի, նիստը համարվում է կայացած, եթե դատավորների կեսից ավելին ներկա է լինում։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին նշեց, որ պետք է քննարկել, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի դատական համակարգը լավ աշխատի։ «Բայց դա վեթինգի միջոցով չպետք է արվի։ Ինչքանով հասկանում եմ, վեթինգով որոշվելու է, թե որ դատավորը կարող է աշխատել, իսկ որը՝ ոչ»,-ասաց դատավորը։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք թաքցնելու բան ունեն, Ռշտունին պատասխանեց.«Կյանքում բոլորն էլ թաքցնելու բան ունեն, եթե վերաբերում է իրենց անձնական կյանքին։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ, իմ ունեցվածքը հայտարարագրված է»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armdaily.am/?p=50914&l=am&fbclid=IwAR0IwXUrZ9yqK-v1VGIXQyV19EyoodkRPOgZ3sSSumtzVc59iVFTvsSN4Ak]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր