211652_close_icon
views-count6352 դիտում article-date 09:46 28-05-2019

Կոտայքի դատավորները հրաժարվում են քննել կաշառք վերցնելու մեջ մեղադրվող կոլեգայի գործը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շուրջ մեծ աղմուկ է հասունանում: Այս դատարանի գրեթե բոլոր դատավորները չքննելու համար իրենց նախկին գործընկերոջ՝ կաշառք վերցնելու համար մեղադրվող Գագիկ Հեբոյանի գործը, ինքնաբացարկ են հայտարարել՝ պատճառաբանելով նրա հետ գործընկերային ու մտերիմ հարաբերությունները: Բայց դատավորների այս քայլը համակարգում լուրջ քննարկման առարկա է դարձել, և պնդումներ կան, որ այս իրավիճակը չպետք է վրիպեր ՀՀ արդարադատության նախարարի աչքից, և Կոտայքի մարզի դատավորների այս քայլին կոնկրետ գնահատական պետք է տրվի: Իրավիճակից դուրս գալու համար, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, որոշում է կայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր գործուղել Երևանից, ընտրությունը կանգ է առել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հաստատել է այս տեղեկությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր