Եթե Իրանը պատրաստ է, ապա մենք ևս պատրաստ ենք. Դոնալդ Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցելու մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է բանակցություններ վարել Թեհրանի հետ։ Այդ մասին հաղորդում է Tass գործակալությունը։
Թրամփի խոսքով, սակայն, ԱՄՆ-ն պատրաստ է, եթե դրան պատրաստ լինեն իրանական իշխանությունները։
«Ոչ ոք չի ուզում, որպեսզի սարսափելի իրադարձություններ տեղի ունենան»,-ասել է նա։
Նաև հաստատել է, որ աջակցել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ միջնորդական առաքելությամբ Իրան կատարելիք այցի նախապատրաստմանը։