211652_close_icon
views-count4633 դիտում article-date 17:06 26-05-2019

Երեք հայ ջութակահարներ ներառվել են աշխարհի 30 լավագույն ջութակահարների ցանկում

Երեք հայ ջութակահարներ՝ Սամվել Երվինյանը, Սերգեյ Խաչատրյանը և Իսպանիայում բնակվող ու գործող Արա Մալիքյանը ներառվել են աշխարհի ամենահայտնի ու տաղանդավոր 30 ջութակահարների ցուցակում, գրում է [url=https://www.shantnews.am/news/view/381387.html]shantnews.am[/url]-ը: Ինչպես հայտնում է Культура-ВРН-ը՝ ցուցակը կազմվել է մի քանի հազար մարդկանց շրջանում կատարված հարցման արդյունքում: Ցուցակում ներառվել է նաև ռուսաստանցի վիրտուոզ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը: Ցուցակը գլխավորում են Իցհակ Պերլմանը՝ ԱՄՆ-Իսրայել, Հիլարի Հանը՝ ԱՄՆ, Մաքսիմ Վենգերովը՝ Ռուսաստան- Իսրայել, Դեյվիդ Գարեթը՝ Գերմանիա, Աննե-Սոֆի Մութերը՝ Գերմանիա:

Նմանատիպ նյութեր