211652_close_icon
views-count83438 դիտում article-date 16:06 26-05-2019

Շիրակի մարզում 17–ամյա դպրոցականը դպրոցի տնօրեն՝ հոր ВАЗ 2109-ով վթարի է ենթարկվել. 3 դպրոցականներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սարակապ գյուղի բնակիչ, 17-ամյա Ռ. Ծ.-ն իր վարած ВАЗ 2109 մակնիշի 03 ԼԼ 394 համարանիշի ավտոմեքենայով Հայկաձոր գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Ծ.-ն, նրա ուղևորներ, համագյուղացիներ, 16-ամյա Ա. Ա.-ն և 17-ամյա Գ. Գ.-ն մարմնական վնասվածքներով այսօր՝ մայիսի 26-ին, կեսգիշերն անց, տեղափոխվել են Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Նաիրի Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Ծ.-ն Սարակապ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Միսակ Ծառուկյանի տղան է: Ավտոմեքենան էլ հաշվառված է Մ. Ծառուկյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր