10958 դիտում
18:40 26-12-2017
Ստեփանավանում բախվել են ВАЗ 2106-ն ու Mercedes-ը. 9-ամյա դպրոցականը տեղափոխվել է պոլիկլինիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշան և Մ. Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչներ, 36-ամյա Վահեն Սախլյանի վարած Mercedes մակնիշի 34 DQ 655 համարանիշի և 52-ին Մարտուն Մեսրոպյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 CZ 141 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes -ի ուղևորուհի, Ստեփանավանի բնակիչ, 9-ամյա Սիրարբի Սախլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի պոլիկլինիկա:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ հետաքննիչ Ա. Սաֆարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Սախլյանը սովորում է Ստեփանավանի թիվ 2 դպորցի 4-րդ դասարանում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)