211652_close_icon
views-count20682 դիտում article-date 15:26 26-05-2019

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են 56–ամյա վարորդի Mercedes–ը և 29-ամյա վարորդի 07-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակիկ 2-րդ վաշտի հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 25-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքից դեպի Մ-1 տանող ավտոճանապարհին բախվել են Արտաշավան գյուղի բնակիչ, 56-ամյա Սահակ Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 35 GO 918 համարանիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Սարգիս Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 36 GC 559 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր