1092 դիտում
23:20 24-05-2019
Ստրասբուրգում կայացել է «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը
Մայիսի 23-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ստրասբուրգում կազմակերպեց Ֆրանսիայում բնակվող հեղինակ, լրագրող, Հայաստանի թավշյա հեղափոխության ականատես Սեդա Մավյանի՝ «Հայկական հեղափոխության ժամանակագրությունը» (Chronique de la révolution arménienne) ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։
Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Իր ելույթում նա Սեդա Մավյանի գիրքը համեմատեց հանրագիտարանի հետ՝ նշելով, որ այն կարող է ծառայել որպես նախորդ տարվա իրադարձությունների վերաբերյալ հետագա աշխատությունների, հոդվածների համար ժամանակագրական ամփոփ աղբյուր, քանի որ ներկայումս այն եզակի է իր տեսակի մեջ։
Սեդա Մավյանը, ներկայացնելով իր գիրքը, անդրադարձավ դրա ստեղծմանը, հեղափոխության ընթացքում շրջադարձային հանգրվաններին։ Նա նշեց, որ անգամ իր համար է հայկական հեղափոխության ֆենոմենի հանդեպ արտերկրում առկա հետաքրքրությունը տեսնելն անակնկալ եղել։ Հետևեց հարց ու պատասխան։
Շնորհանդեսի ընթացքում Հայաստանի մշտական ներկայացուցչության անունից տրվեց ընդունելություն։ Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի, ներառյալ՝ ԵԽԽՎ պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Տեղեկանք. Հեղինակ և գրող Սեդա Մավյանը Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի, ինչպես նաև՝ Փարիզի սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պատմության բաժնի շրջանավարտ է։ Ֆրանսիայում լույս տեսնող հայկական «Nouvelles d’Arménie» ամսագրի երևանյան թղթակից է, մասնավորապես՝ քաղաքականության, մշակույթի և պատմության հարցերով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1835 դիտում
19:20 17-02-2022
Կայացել է հայկական ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրիասյանի մասին գրքի շնորհանդեսը
3099 դիտում
22:15 06-12-2016
«Վամպիրի ժամանակագրությունը» ֆիլմի երկրպագուներն անհամբեր սպասում են պրեմիերային
Այս բաժնից
580 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
727 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան
778 դիտում
22:35 18-05-2024
Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ Սրբազան