1797 դիտում
13:18 24-05-2019
Ժերար Պիկե. «Էնֆիլդի» մղձավանջը դեռ երկար ենք հիշելու
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հիշել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլից» կրած ջախջախիչ պարտությունը՝ 0:4:
«Մենք պետք է մրցաշրջանը հաջող ավարտեինք: Երբ նման բան է տեղի ունենում, գրեթե բոլորը չարացած են լինում: Կարծում եմ, որ հոգեբանական առումով որոշների վրա ազդեց անցած տարի Հռոմում տեղի ունեցածը, քանի որ այն վերջերս էր եղել:
Առաջին գոլը շատ արագ ստացվեց, ենթագիտակցորեն դա Հռոմը հիշեցրեց: Հետո երկրորդ խաղակեսում երկու արագ գոլ եղավ, և դա արդեն չափազանց նման էր Հռոմին:
Իհարկե, մրցակիցը շատ ինտենսիվ պրեսինգի էր դիմում, «Էնֆիլդն» էլ իր դերն էր խաղում: Մենք պարզապես չկարողացանք խաղալ:
Այդպես երբեմն պատահում է: Դա շատ ծանր օր էր: Ուշքի գալու համար մեզանից շատ ժամանակ պահանջվեց: Շատ օրեր են անցել, սակայն մենք մինչև հիմա դեռ չենք մոռացել այդ պարտությունը: Այդ մղձավանջը դեռ երկար է մեր երազներում լինելու: Բայց պետք է առաջ շարժվենք:
Դա մղձավանջ էր, և պետք է հաշտվել դրա հետ, քանի որ նման բան կարող է պատահել: Պետք է հասկանալ, թե ինչու դա տեղի ունեցավ, որպեսզի դրանից դասեր քաղենք, քանի որ մտադիր ենք վերադառնալ Չեմպիոնների լիգայի գավաթի ետևից», ասել է Պիկեն:
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
13:44 13-05-2015
Ժերար Պիկե. Շատ կցանկանայի եզրափակիչում «Ռեալի» հետ խաղալ
2134 դիտում
20:56 15-05-2015
Ժերար Պիկե. Մեզ ծանր օրեր են սպասվում
2377 դիտում
16:12 05-07-2015
Ժերար Պիկե. Դու պարտվեցիր, Մեսի, բայց դու Աստված ես
Այս բաժնից
3223 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3037 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3487 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները