ՊՎԾ-ն ավարտել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը. նյութերն ուղարկվել են ՀՔԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ավարտվել է Հայաստանի երիտասարդական hիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։ Այս մասին հայտնում են ՊՎԾ լրատվական բաժնից:
Ուսումնասիրության առարկա են դարձվել Հիմնադրամի ֆինանսական մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունը։ Ուսումնասիրության արդյունքում վերհանված տեղեկություններում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով՝ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։