Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mitsubishi Grandis-ի 40-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝    երեկ՝ մայիսի 21-ին,  հիվանդանոցում մահացել է Սյունիքի մարզի բնակիչ, 40-ամյա  Արթուր Մկրտչյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը մայիսի 16-ին, ժամը 06:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 327-րդ կ հատվածում բախվել են Կապանի բնակիչներ,  37-ամյա Կարեն Մովսիսյանի վարած BMW մակնիշի 36 CF 426 համարանիշի և Ա. Մկրտչյանի վարած Mitsubishi Grandis  մակնիշի 91 FQ 911 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին  նախապատրաստվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նախապատրաստված նյութերը  փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչութուն, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արթուր Վարդանյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

