22255 դիտում
15:05 20-03-2019
Արմավիրի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված Mercedes-ների վարորդներից 73-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, հիվանդանոցում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 73-ամյա Սեդրակ Պողոսյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա մարտի 6-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում Սարդարապատ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել էին Ս. Պողոսյանի վարած Mercedes մակնիշի 35 MM 233 համարանիշի և 34-ամյա Հրաչիկ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 35 OD 161 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Ս. Պողոսյանը տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Եղիազարյանի նախապատրաստած նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2182 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)