Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 21-ին, ժամը 13:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Վ.Ս.-ին (ծնված 1930 թ.), իջեցրել վերջինիս ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: