211652_close_icon
views-count2455 դիտում article-date 20:00 21-05-2019

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցել են հացադուլ հայտարարած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարած այց են իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ և ուսումնասիրել հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Նրանց պնդմամբ՝ հացադուլը պայմանավորված է բացառապես դատարաններում քննվող քրեական գործերով, որոնց միջամտելը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունից դուրս է: Դա պարզաբանվել է նաև հացադուլի մեջ գտնվող անձանց: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հերթական առանձնազրույցն են ունեցել ապրիլի 15-ից հացադուլի մեջ գտնվող և հացադուլի ընթացքում որոշակի պարբերականությամբ ջրադուլ իրականացնող Արկադի Պապյանի հետ: Պաշտպանի հանձնարարությամբ Արկադի Պապյանի հետ առանձնազրույցները տեղի են ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ բոլոր այցերի ընթացքում: Ուսումնասիրվում են նրա պահման պայմաններն ու բժշկական փաստաթղթերը: Այցերի արդյունքներով պայմանավորված և նկատի ունենալով, որ մայիսի 7-ի այցի ժամանակ արձանագրվել է Արկադի Պապյանը գիտակցության կորստի դեպք՝ համապատասխան հարցադրումներով գրություններեն հասցեագրվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն: Բարձրացվել են հացադուլով պայմանավորված Արկադի Պապյանի առողջական վիճակի դինամիկայի, բժշկական մշտական հսկողության, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական հավելյալ աշխատանքների կատարման վերաբերյալ հարցեր: Մայիսի 21-ին կատարված վերջին այցի դրությամբ արձանագրվել է, որ Ա. Պապյանի գիտակցությունը պարզ է, կողմնորոշումը՝ բավարար, հարցերին պատասխանում է հստակ, իր ինքնազգացողությունը գնահատում է բավարար: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրմամբ՝ արձանագրվել է քաշի կորուստ: Հացադուլ հայտարարած ևս մեկ անձ գանգատվել է պարբերաբար ուշագնացուցություններից, որը, ըստ նրա, պայմանավորված է իր հիվանդությամբ: Հարցն անմիջապես քննարկվել է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հետ և պայմանավորվածություն է ձեռբ բերվել հնարավորին չափ արագ իրականացնել անհրաժեշտ բժշկական հետազոտություններ և կազմակերպել համապատասխան բժշկակական խորհրդատվություն: Չհայտարարված այցերի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներնազատությունից զրկման վայրում հացադուլ իրականացնող անձանց մշտապես տեղեկացնում են հացադուլի բացասական հետևանքների մասին, սակայն պետք է նկատի ունենալ, որ հացադուլը կալանավորված անձի կամ դատապարտյալի իրավունքն է, և որևէ մեկն իրավունք չունի հարկադրելու կամ ստիպելու դադարեցնել հացադուլը։ Ընդ որում,ըստ գործող օրենսդրության՝հացադուլը գիտակցված շարունակող անձի բժշկական զննությունը և հարկադիր կերակրումն արգելվում է: Ազատությունից զրկման վայրերում պահվող բոլոր անձանց՝ հացադուլովպայմանավորված առկա խնդիրները մշտապես գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/19/1125180/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 17-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության Վանաձորի դատարանի նստավայրում հերթական անգամ չկայացավ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 44-ամյա Արկադի Պապյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում պետք է կայանար դատական նիստը, սակայն ժամը 17:00-ի սահմաններում դատարանից Ա. Պապյանի հարազատներին ընկերներին, մտերիմներին տեղեկացրեցին, որ դատավոր Սուրեն Բաղդասարյանը որոշել է դատական նիստը չանցկացնել, քանի որ այլ դատական նիստեր կան: Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ Ա. Պապյանը մեղադրվում էր, որ իբրև Վանաձոր քրեակատարողական հիմնարկում ինքը աշխատակցին 5 հազար դրամ կաշառք է տվել, սակայն այն անձը, ով այդ պահին աշխատելիս է եղել Վանաձորի բանտում՝ հեռացվել է համակարգից և այդ անձի կիսահում ու անգրագետ ցուցմունքի հիման վրա դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատելու գործը ուղարկել է Վանաձորի դատարան: Այդ մասին ասում էին դատարանի մոտ հավաքված մի քանի կանայք, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել: Նրանք նաև ասում էին. «Ա. Պապյանը 2009թ.-ին Ռուսաստանի Դաշնությունում սպանություն կատարելու համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման ու պատիժը կրում էր Վանաձորի բանտում: Մեղադրանքը պաշտպանողները չփորձեցին հասկանալ, թե ինչի համար է Արկադին կատարել այդ հանցանքը: Հանցանք, որի համար մինչև հիմա իր կյանքով է հատուցում նա: Ճիշտ է, մենք չենք արդարացնում սպանությունը, դա Աստծու պատվիրանին դեմ է, բայց նա ստիպված է այդ քայլին դիմել, քանի որ սպանվածը անընդհատ նեղել ու ահաբեկել է այնտեղ գտնվող հայերին ու Արկադին հայերի թասիբը պահելու համար ստիպված դիմել է այդ քայլին: Նույնիսկ Ռուսաստանում գտնվողներն ասում էին, որ եթե Արկադին չխփեր, իրեն էին խփելու ու հիմա հայերի թասիբը պահողին էստեղ հայերիս ձեռով սպանում են: Սաֆարովը հայ սպային քնած տեղը կացնահարեց, Ադրբեջանում նրան ազգային հերոս տվեցին, իսկ Արթուրը, որ բազամթիվ հայ տղամարդկանց ու կանանց թասիբն է պահել, էստեղ տանջամահ են անում:

Նմանատիպ նյութեր