211652_close_icon
views-count3233 դիտում article-date 18:06 21-05-2019

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման տոմսերը վաճառքում են

Հունիսի 8-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Լիխտենշտեյն ընտրական հանդիպումը: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Ըստ ՀՖՖ տոմսային նոր քաղաքականության՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել 1000 դրամով: Մատչելի գներ են սահմանվել նաև Արևմտյան և Արևելյան տրիբունաների տոմսերի համար: Ըստ մարզադաշտի տարբեր տրիբունաների՝ սահմնավել են տոմսերի հետևյալ գները՝ Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ Արևելյան տրիբունա՝ 2000-4000 դրամ Արևմտյան տրիբունա 5000-6000 դրամ Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման համար գործում է նաև տոմսերի կորպորատիվ վաճառք: Այն կիրառելի է միայն կազմակերպություններից նախապես ստացվող դիմում-հայտերի դեպքում՝ բացառապես միևնույն կատեգորիայի տոմս ձեռք բերելու պարագայում: Կորպորատիվ դիմումների դեպքում գործում է զեղչային հետևյալ համակարգը. 11-30 տոմս՝ 10% զեղչ, 31-50 տոմս՝ 20% զեղչ, 51-100 տոմս՝ 30% զեղչ, 101-150 տոմս՝ 40% զեղչ, 151-ից ավել տոմս՝ 50% զեղչ Տոմսերի հետ կապված հարցերով կարող եք զանգահարել 55 53 52, 55 53 51, 55 29 24 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր