211652_close_icon
views-count1274 դիտում article-date 15:30 21-05-2019

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում», կմասնակցի Ռուսաստանի տարբեր քաղաքներում կայանալիք 3 վարկանիշային «Գրան պրիի»: Մայիսի 27-30-ը Ստեփանյանը կմասնակցի Տուլայի «Գրան պրիին», որտեղ ուժերը կչափի խմբակային վազք եւ օմնիում ձեւերում: Նույն մրցաձեւերում հայ մարզիկը հանդես կգա նաեւ հունիսի 1-3-ը Մոսկվայում անցկացվելիք «Գրան պրիում»: Մրցումների շարքը կեզրափակվի Սանկտ Պետերբուրգում, որտեղ հեծանվորդը հունիսի 5-7 կմասնակցի խմբակային վազք եւ օմնիում մրցաձեւերի մրցմանը: Խմբակային վազքի միավորները վարկանիշ կապահովեն աշխարհի գավաթի խաղարկության համար, իսկ օմնիում մրցաձեւինը՝ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար:

Նմանատիպ նյութեր