211652_close_icon

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի

views-count10644 դիտում article-date 21:00 27-05-2017
Հեծանվավազքի Հայաստանի հավաքականի առաջատար Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարին: Երեկ Ստեփանյանը հեծանվահրապարակում մեկնարկել է երկու մրցաձեւում` սկրետչ եւ խմբակային վազք: Նա երկու մրցաձեւերում անցել է եզրափակիչ. խմբակային վազքում զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը, իսկ սկրետչում` 19-րդը: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին փոխանցեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը. «Այս մրցաշարում մասնակիցների քանակն ավելի մեծ է, քան նախորդում: Այսպիսի բարձր միջին արագությամբ մրցաշարեր լինում են միայն եվրոպական էլիտ ռաունդներում: Եվրոպայի առաջնությունից առաջ սա լավագույն նախապատրաստական փուլն է: Մենք ընտրել ենք հենց UCI-ի (Հեծանվորդների միջազգային միություն) ռեյտինգային մրցաշարեր, որ Էդգարը բարելավի իր վարկանիշային միավորները»,- ասաց Արմեն Գյոզալյանը: Քիչ հետո հայ հեծանվորդը կմրցի օմնիումում: Այսօր Էդգարը կունենա չորս մեկնարկ:

Նմանատիպ նյութեր