1973 դիտում
15:11 23-05-2016
Հայաստանցի հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջողությամբ է մասնակցել «Coupe de France» մեծահասակների հեղինակավոր մրցաշարին
2015 թվականին երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի եւ աշխարհի փոխչեմպիոնի կոչումները նվաճած հայաստանցի հեծանվորդ,19-ամյա Էդգար Ստեփանյանը հեծանվային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիայի հրավերով, Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի եւ ՀՀ սպորտի նախարարության աջակցությամբ եռամսյա ուսումնամարզական հավաքի է մասնակցում Շվեյցարիայի Իգլ քաղաքում գտնվող հեծնավային համաշխարհային կենտրոնում:
Մարզումներին զուգահեռ հեծանվորդները մասնակցում են միջազգային մրցաշարերի: Մասնավորապես Էդգար Ստեփանյանը արդեն մասնակցել է մի քանի մրցաշարերի. ճանաչվել է Ֆրանսիաjի Ֆոիսսիատ քաղաքում կայացած 120 կմ խճուղային խմբակային մրցավազքի լավագույն ակտիվ մարզիկ եւ հրավեր է ստացել մասնակցելու նաեւ մեծահասակների Ֆրանսիայի գավաթի խաղարկությանը:
Եվ ահա Ֆրանսիայի ազգային հեծանվահրապարակում մայիսի 20-21-ին կայացած «Coupe de France» հեղինակավոր մրցաշարի անհատական հետապնդումով հեծանվավազքի մրցումներում 19- ամյա Էդգար Ստեփանյանը մեծահասակների պայքարում կարողացել է դուրս գալ եզրափակիչ փուլ եւ ի վերջո զբաղեցրել է 6-րդ տեղը: Միավորներով 160 շրջան խմբակային վազքի մրցաձեւում Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը: Այս մրցաձեւերում հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Թոմաս Բուդան:
Նմանատիպ նյութեր
4799 դիտում
17:39 09-10-2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը
10572 դիտում
21:00 27-05-2017
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Մոսկվայում մասնակցում է միջազգային մրցաշարի
1556 դիտում
15:30 21-05-2019
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կմասնակցի վարկանիշային մրցաշարերի
Այս բաժնից
919 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
868 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1282 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի