211652_close_icon

Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը կկայանա Երևանում

views-count3261 դիտում article-date 14:24 21-05-2019
Երևանում հունիսի 27-28-ը կանցկացվի հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Մայիսի 3-ին տեղի է ունեցել հայ-վրացական խորհրդակցությունը, և արդեն կա որոշում` հունիսին 27-28-ը Երևանում անցկացնել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը: Հունիսի 28-ին Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական գործարարների համաժողովը»,- ասաց Նաղդալյանը:

Նմանատիպ նյութեր