3549 դիտում
18:07 12-09-2017
Երևանում կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը։
Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմից՝ Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարտլը։
Հայկական կողմից Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, արտաքին գործերի, ֆինանսների, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և գիտության, մշակույթի, բնապահպանության, պաշտպանության նախարարությունների, ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:
Չեխական կողմից նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի արդյունաբերության և առևտրի, արտաքին գործերի, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, բանկային համակարգի, Չեխիայի արդյունաբերության կոնֆեդերացիայի, առևտրաարդյունաբերական պալատի, մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանում Չեխիայի դեսպանության աշխատակիցներ։
Միջոցառմանը մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետոթյան արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Միկիսկան։
Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև առևտրատնտեսական, ֆինանսական, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, ստանդարտացման, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ, հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Գարեգին Մելքոնյանի խոսքով, նիստի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ամենատարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ:
Ընդհանուր առմամբ, այս օրակարգը լավ նախադրյալ է լինելու հաջորդ տարվա համար:Նախագծվել է բավականին հագեցած և բազմաոլորտ օրակարգ` ուղղված և’ մասնավորի և’ միջկառավարական մակարդակով համագործակցությանը:
Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, չեխական կողմի համանախագահ Վլադիմիր Բարտլն իր հերթին նշել է.
Կա լավ համագործակցություն Հայաստանի հետ: Հայաստանի և Չեխիայի միջև շատ նմանություններ կան: Բացի դրանից Հայաստանը կարող ենք դիտարկել մեզ համար ոչ միայն որպես բաց երկիր, այլ նաև որպես դարպաս դեպի Իրան և Ռուսաստան:
Համանախագահները կարևորել են նաև երկու երկրների գործարարների միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը և նշել, որ առաջիկայում` հոկտեմբերին, Երևանում կանցկացվի հայ-չեխական հերթական գործարար համաժողովը, ինչը լավ հնարավորությունն է գործարար կապերը նոր մակարդակի հասցնելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
661 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին