2365 դիտում
20:51 20-05-2019
Այն դատավորներն ու դատախազները, ովքեր իրենց գործունեությամբ սատարում են նախագահ Քոչարյանին, նրանք ծառայում են արդարադատությանը. Մենուա Հարությունյան
Մենուա Հարությունյանը գրում է. Նիկոլ ջան, բա որ ասում ես՝ պետքա հրապարակենք և հասկանանք, թե ինչ ունեցվածք ունեն դատավորները, բա ինչի՞ չես նույնը հայտարարում դատախազների մասով, թե՞ ով կատարումա քո հակապետական հրամանները, դրանց չես հարցնում՝ ոնց եք հարստացել, իսկ ովքեր հակառակվում են քեզ՝ հարցնում ես...
Ես հեռու եմ էն մտքից, որ բոլոր դատավորները սրբեր են, բայց ակնհայտ է, որ դու ոչ թե պայքարում ես կոռուպցիայի, կաշառակերության դեմ, այլ շանտաժով փորձում ես բոլորին ծառայեցնել քո անձնական վրեժխնդրության ու ամեն գնով բռնազավթած իշխանությանը պահելուն, այսինքն, մեծ հաշվով քեզ մեկա՝ ով ինչպես է հարստացել և ինչ ունի, կարևորը քեզ ծառայեն...
Եվ մի բան էլ, բոլոր այն դատավորներն ու դատախազները ովքեր իրենց գործունեությամբ սատարում են նախագահ Քոչարյանին, նրանք ծառայում են արդարադատությանը, իսկ ովքեր Նիկոլին են սատարում և պայքարում են նախագահ Քոչարյանի դեմ՝ դառնում են Նիկոլի անձնական և քաղաքական վենդետայի գործիքներ՝ անուղղակի խախտելով Հայաստանի սահմանադրությունն ու օրենքները...
Նմանատիպ նյութեր
4055 դիտում
15:14 07-12-2018
Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ` բոլորը ծառայում են Նիկոլի շահերին. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»