211652_close_icon
views-count4058 դիտում article-date 15:14 07-12-2018

Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ` բոլորը ծառայում են Նիկոլի շահերին. Մենուա Հարությունյան

Աղետի գոտին սկսեց վերակառուցվել հե՛նց Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, երբ նախագահ Քոչարյանն առաջին անգամ պետական բյուջեից ֆինանսներ հատկացրեց բնակարանաշինության համար , որի արդյունքում Գյումրիում, Սպիտակում, Վանաձորում կառուցեցին 100-ից ավել նոր շենքեր , տնակներում ապրող մեր հայրենակիցները բնակարաններ ստացան և կամաց-կամաց Հայաստանի հյուսիսը սկսեց ոտքի կանգնել ․․․ Յուրաքանչյուր գյումրեցի եթե ձեռքը դնի խղճին չի կարող ուրանալ նախագահ Քոչարյանի հոգատարությունն ու կատարած աշխատանքը՝ աղետի գոտին վերացնելու հարցում և ահա իշխանությունը բռնազավթած Նիկոլը ցանկանանում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորել հայության համար սգո այս օրը , որպեսզի մի կողմից քարոզարշավի ավարտին և լռության օրը նոր էյֆորիա ստեղծի ժողովրդի մոտ, մյուս կողմից՝ Հայաստանի համար զարգացում ապահոված աղետի գոտին վերականգնելու համար ջանք ու եռանդ ներդրած և ի վերջո Արցախյան պատերազմի անմիջական հրամանատարից անձնական վրեժ լուծի՝ իրականացնելով քաղաքական վենդետա մարտի 1-ի իր պատասխանատվությունը Քոչարյանի վրա բարդելով։ Այլևս որևէ քաղաքացի, ով ունի մտածելու կարողություն հասկացել է, որ Հայաստանում չկա անկախ իրավապահ համակարգ , որ բոլորը ծառայում են Նիկոլի շահերին և այս իմաստով, եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորվի, ապա նախագահ Քոչարյանը հռչակվելու է քաղբանտարկյալ դրանով իսկ դրվելու է Նիկոլի՝ Հայաստանը ժողովրդավարական պետությունից դիկտատուրայի տանելու առաջին քայլը։ Ո՛չ դիկտատուրային, ո՛չ բռնապետությանը... Մենուա Հարությունյանի [url=https://web.facebook.com/menua1/posts/1926506094085123]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր