211652_close_icon
views-count1679 դիտում article-date 14:55 20-05-2019

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նիստը կանցկացվի Երեւանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը տեղի է ունենալու 2019 թվականի աշնանը Երևանում: Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, առաջարկը մայիսի 20-ին պաշտպանել է խորհրդաժողովի խորհուրդը: Առաջարկությունը միաձայն աջակցություն է ստացել: «Ցանկանում եմ առաջարկել «…» Խորհրդի հերթական նիստը և ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստը անցկացնել այս տարվա աշնանը Հայաստանում: Եթե չլինեն առարկություններ, ապա կընդունենք այդ որոշումը»,-ասել է Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ-ի ԽՎ-ի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Բիշքեկում ելույթ ունենալով Խորհրդի նիստում: Թե որ օրը կանցկացվի նիստը, պարզ կդառնա մի շարք համաձայնեցումներից հետո։ Ինչպես նշում է գործակալությունը, ամենայն հավանականությամբ, խոսքը վերաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին։

Նմանատիպ նյութեր