4025 դիտում
11:04 20-05-2019
Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի մուտքն արգելափակած քաղաքացիներին:
Վարչապետը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ժամը 12:00-ին ուղիղ եթերում հայտարարություն է անելու:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հայրենակիցներին, ովքեր կոչին արձագանքեցին և ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող բոլոր տեղերը գնալ: Ուզում եմ հույս հայտնել, որ չեք թրջվել կամ թրջվելու դեպքում չեք հիվանդանա: Եկել եմ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանը ՀՀ քաղաքացիների կոչ է արել մայիսի 20-ին, առավոտյան ժամը 08:30-ից արգելափակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
787 դիտում
13:42 01-02-2025
ԶՊՄԿ-ն uպառնnւմ է գործադուլավորներին ուղարկել հարկադիր պարապուրդի
1078 դիտում
13:01 01-02-2025
ՀՀ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութից
1021 դիտում
10:45 01-02-2025
ՄԻՊ-ն արձագանքել է սոցցանցերում տարածում գտած աղմկահարույց տեսանյութին