211652_close_icon
views-count100860 դիտում article-date 10:56 19-05-2019

Ողբերգական ավտովթար Կոտայքում. 27–ամյա վարորդը Opel-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ, մոտ 100 մետր առաջ ընթացել և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում. վարորդը տեղում մահացել է, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում Գավառ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Հակոբյանը իր վարած Opel մակնիշի 36 AL 737 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելապատնեշին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու մեջտեղում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հակոբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Գավառի բնակիչ, 37-ամյա Դավիթ Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջակատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի և խմբի պետ Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Հրազդանի հիվանդանոցի հերթապահ խումբը, ովքեր մինչ վիրավորին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտորնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Հրազդանի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի և Հրազդանի քննչական բաժնի պետի և ավագ քննիչ Վ. Կակոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի մարմինը ավտոմեքենայի և երկաթե արգելապատնեշի արանքից դուրս են բերել փրկարարներն ու Հրազդանի հիվանդանոցի հերթապահ վարորդը, ովքեր մեծ դժվարությամբ էին աշխատում, որից հետո հատուկ տեխնիկայի միջոցով երկաթե արգելապատնեշը կտրեցին ու նոր կարողացան քննիչի հնաձարարականով ավտոմեքենան տեղափոխել ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր