Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
Մայիսի 18-ին, ժամը 17:35-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին բարձրացել է Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի «Ուրարտու» խանութի մոտակայքում գտնվող սեփական տներից մեկի տանիքը, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և նա չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Արհեստավորների 2-րդ փողոցի տներից մեկի տանիքից իջեցրել են Ռ.Գ.-ին: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն:
***
Մայիսի 18-ին, ժամը 09:17-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ.Ս.-ին (ծնված 1936 թ.) իջեցրել են բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
***
Մայիսի 18-ին, ժամը 04:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևան քաղաքի Երիտասարդական փողոցի հանրակացարանային թիվ 7 շենքի 3-րդ մասնաշենքի բնակարաններից մեկում, գլուխը հարվածել է սալիկին և չի կարողանում ինքնուրույն բարձրանալ ու բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ննջասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Ա.Ե.-ին (ծնված 1947 թ.), ում բարձրացրել և մոտեցրել են անկողնուն:
Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացվելուց:
***
Մայիսի 17-ին, ժամը 23:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: