211652_close_icon
views-count421852 դիտում article-date 18:59 16-10-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Մեղրիում իրանական 2 բեռնատարները ճզմել են «07»-ը.կա 4 զոհ. մահացածների մեջ են մայրը, հայրը, մորաքույրը և 3 տարեկան երեխան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:40-ի սահմաններում Երևամ-Մեղրի ավտոճանապարհի 335-րդ կմ հատվածում՝ Մեղրիի վարչական տարածքում, բախվել են Scania մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարն ու ВАЗ 2107 մակնիշի 35 OQ 302 համարանիշի ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել է: Մահացածներից մեկը 3 տարեկան երեխա է և, ըստ նախնական տեղեկությունների, մահացածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը, մորաքույրը և երեխան: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրիի հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների հետ փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով դիերը դուրս բերել 07-ի միջից: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 07-ը հաշվառված է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 26 շենքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանի անվամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր ժամանած Ոստիկանության Այունիքի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանը, մարզի քննչական վարչության պետ Վ. Դաղունցը և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանը նաև աշխատում են այն վարկածի ուղղությամբ, որ հնարավոր է՝ «07»--ին մեկ այլ բեռնատար էլ է հարվածել, քանի որ և առջևի, և հետևի մասից ավտոմեքենան ամբողջովին սեղմվել է ու հիմա Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողնրը՝ Մեղրիի ոստիկանապետ Մինասյանի գլխավորությամբ կատարում են աշխատանքներ՝ նշված վարկածի ուղղությամբ, որ եթե 3-րդ ավտոմեքենա էլ լինի, այն հայտնաբերեն։ Կարճ ժամանակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերեցին նաև 3-րդ բեռնատարը, որը նույնպես Iveko մակնիշի է։ [color=#CC0000][b]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Scania մակնիշի 86 A 989 -10 համարանիշի ավտոմեքենան վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Թավրիզ քաղաքի բնակիչ, 57-ամյա Յուսեֆ Հասան Լիզադեն: Վթարի հետևանքով տեղում մահացել են՝ Ագարակ քաղաքի բնակիչ, 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, ով ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պայմանագրային զինծառայող է և վերջինիս ուղևորներ, Մեղրի քաղաքի բնակիչներ, 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը, և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Մինաս Մինասյանը: [/b][/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արտակ Մարտիրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր