211652_close_icon
views-count4960 դիտում article-date 22:56 18-05-2019

Լուսինե Ղուկասյան. Հայաստանում գնացքի տոմսի ամրագրումը ֆանտաստիկայի ժանրից է

Լուսինե Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հայաստանում ինչպե՞ս կզարգանա զբոսաշրջությունը, ինչպե՞ս Գյումրին կդառնա զբոսաշրջության կենտրոն, եթե ՏՏ ոլորտում «առաջադեմ» համարվող երկրում գնացքի տոմսի ամրագրումը ֆանտաստիկայի ժանրից է։ Առավոտյան ժամը 8:30-ից կայարանում 80-ից ավել զբոսաշրջիկներ, մեզ նման հասարակ մահկանացուներ սպասում էին, որ վերջապես կբացվի դրամարկղը ու տոմս կվաճառեն, այն էլ պարզվեց, տակից վաճառելու մշակույթը դեռ չի վերացել, ու տոմսերը վաղու՛ց արդեն տերեր ունեն։ Իսկ երբ փորձեցինք հասկանալ, թե այդ ինչպես ստացվեց, կայարանապետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց, դե տոմսերը սահմանափակ են, կարծես թե մենք դա չգիտեինք ու առաջարկեց բողոքել Տիգրան Մեծ 50 հասցեում։ Փաստորեն մեզ մոտ դեռեւս գործում է «կարեւորը ես չեմ մեղավոր, գնացեք բողոքեք սկզբունքը»։ Իսկ այլ տարբերակ մտածել, օգնել տուրիստներին, որ այլ կերպ հասնեն Գյումրի, մտքներով չէր էլ անցել։ Իմ լրագրող ընկերներ ջան, խնդրում եմ անդրադառնալ այս հարցին, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դուք եք կարողանում «հարց լուծել»»։

Նմանատիպ նյութեր