211652_close_icon
views-count10179 դիտում article-date 19:31 18-05-2019

«Պահանջում ենք անհապաղ կալանավորել Քոչարյանին». Ազատության հանրահավաքում հանրահավաք է սկսվում. Aravot.am. Ուղիղ միացում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/18/1125129/]փոխելու[/url] դեմ պայքարող քաղաքացիները, խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումից հետո քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, հայտնում է [url=https://www.aravot.am/2019/05/18/1043906/]Aravot.am[/url]-ը: Բողոքի ակցիայի կազմակերպիչները հորդորում են մարդկանց Ազատության հրապարակում միանալ իրենց եւ համատեղ որոշել, թե ինչպե՞ս շարունակեն պայքարել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դեմ: Բոլոր վարորդներին էլ կոչ են անում բարձրանալ հարթակ` իրար հետ որոշելու, թե ինչպե՞ս են ճանապարհները փակելու: «Եթե մինչեւ երկուշաբթի օրը Ռոբերտ Քոչարյանը կալանավորված չլինի, Հայաստանում կլինի տոտալ բլոկադա»,- հայտարարեց կազմակերպիչներից մեկը: Ժամը 20.00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր