Լոս-Անջելեսում «Լամբորջինին» վթարից երկու կես է եղել. մահացածներից մեկը հայ աղջիկ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոս-Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որը խլել է 2 մարդու կյանք:
Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, «Լամբորջինի» մակնիշի սուպերմեքենան մեծ արագությամբ դեպի Լոս-Անջելես ընթանալից կորցրել է կառավարումը, դուրս թռել ճանապարհից և բախվել ճամփեզրի ծառերին, որից հետո երկու կես է եղել:
Մեքենայում երկու հոգի են եղել. վարորդը՝ 25-ամյա Ջոել Ուայթը և 19-ամյա Լուիզա Կարախանյանը, որոնք տեղում մահացել են: Ըստ աղբյուրի, Լուիզա Կարախանյանը մոսկվաբնակ է, և սովորում էր Լոս-Անջելեսի համալսարաններից մեկում:
Վթարի հիմնական պատճառ է համարվում մեծ արագությունը. վթարի պահին այն կազմել է մոտ 130 կմ/ժ: