1646 դիտում
21:36 18-05-2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես եկան Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին և գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշեց. «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ապրապնդման կարիք ունեն»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթեց Ֆրանսիային իր հետագա նախաձեռնություններում:
Նստաշրջանի ավարտին կազմակերպության նախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվեց Ֆրանսիային:
Նախորդ օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
1097 դիտում
13:28 17-05-2019
Զոհրաբ Մնացականյանը Հելսինկիում մասնակցում է Եվրոպայի խորհրդի նախարարական համաժողովին
880 դիտում
22:28 27-06-2020
Զոհրաբ Մնացականյանը ուղերձ է հղել նախարարական առցանց համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1940 դիտում
11:39 15-05-2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովին
Այս բաժնից
301 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը
493 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները