Ավստրիայի փոխկանցլերը ռուս միլիոնատիրուհու հետ սկանդալային կապի ֆոնին պաշտոնապես հրաժարական է տվել պաշտոնին
Ավստրիայի փոխկանցլեր Հայնց-Կրիստիան Շտրահեն նախօրեին բացահայտված սկանդալային տեսանյութի բացահայտումից հետո այսօր պաշտնապես հրաժարականի դիմում է ներկայացրել; Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։
Գերմանական Welt հեռուստաընկերության փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում Շտրահեն հայտարարել է, որ երբեք հակաօրինական որևէ բան չի արել, իսկ տեսանյութի հետ կապված՝ պարզապես ցանկացել է «մաչո» երևալ ռուս կնոջ մոտ։
Նշենք, որ Շտրահեին կասկածում են 2017 թվականին Իբիցեում ռուս հայտնի գործարար Ալյոնա Մակարովայի հետ կապեր ունենալու մեջ և կնոջ կողմից խորհրդարանական ընտրությունների օգնություն ստանալու դիմաց փոխահավետ պայմանագիր կնքելու մեջ։
Մասնավորապես, փոխկանցլերն առաջարկել է Մակարովային օժանդակություն ցուցաբերելու դեպքում նրան օգել ձեռք բերել հանրահայտ ավստրիական շենքերից մեկը՝ Կրոնեն Շեյթունը (Kronen Zeitung):
Տեղեկատվությունը հանրությանն է հասանելի դարձել այն բանից հետո, երբ գերմանական Spiegel հրատարակչությունը այն փոխկանցլերի ու գործարար կնոջ միջև հանդիպման տեսագրությունը բացահայտել է։ Չի նշվում, սակայն, թե ով է տեսագրության հեղինակը։