3322 դիտում
21:36 29-07-2015
Բրիտանական պարբերականի հրապարակած սկանդալային տեսանյութից հետո լորդերի պալատի փոխխոսնակը հրաժարական է տվել. տեսանյութ
Բրիտանական խորհրդարանում խոշոր սկանդալ է ծագել, որի արդյունքում Լորդերի պալատ փոխխոսնակ Լորդ Ջոն Սյուելը հրաժարական տվել բոլոր պաշտոններից:
Պատճառը The Sun պարբերականի հրապարակած տեսանյութն է, որտեղ լորդը մնարմնավաճառների հետ է, թմրանյութ է օգտագործում և անպարկեշտ արտահայտություններ անում գործընկերների հասցեին:
Սկանդալին ուշագրավ երանգներ է հաղորդում այն փաստը, որ Խորհրդարանի վերին պալատում Լորդ Սյուելը ղեկավարում էր հենց էթիկայի և վարքագծի հանձնաժողովը:
Տեսանյութում 69-ամյա լորդը կրծքկալով է: Կոկաին օգտագործելուց հետո նա սկսում է կարծիք հայտնել գործընկերների մասին: Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի մասին ասում է. «Նա պատմության մեջ ամենամակերեսասյին, ամենակառավարելի վարչապետն է: Խոստումներ է տալիս, հետո չի կարողանում դրանք կատարել: Հիմարի մեկն է»:
Նշենք, որ Ինդոնեզիայում գտնվող վարչապետն արդեն արձագանքել է լորդ Սյուելի խոսքերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1933 դիտում
23:14 21-01-2025
Մարդու կյանքի համար վտանգավոր քիմիական նյութեր՝ թուրքական նռներում
1042 դիտում
22:47 21-01-2025
Շոլցն ասել է, որ Գերմանիան աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին
1753 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով