211652_close_icon
views-count2568 դիտում article-date 21:31 17-05-2019

Ժոզե Մոուրինյո. Մեսին արժանի չէ այս տարի «Ոսկե գնդակին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին չի համարում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը: «Խիստ կասկածելի է, որ նա այս տարի արժանի է «Ոսկե գնդակին», քանի որ տապալվել է Չեմպիոնների լիգայում», ասել է պորտուգալացի մասնագետը: Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկու խաղերի արդյունքով պարտվեց «Լիվերպուլին» (3:0, 0:4): ՉԼ-ի այս մրցաշարում Մեսին 10 խաղում դարձել էր 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր