1974 դիտում
16:45 17-05-2019
ՀՖՖ-ն և Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը կհամագործակցեն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցի հետ լայնամասշտաբ համագործակցության մասին: Այսուհետև Սինեմա Սթարը կլինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործընկերը:
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Մ-19 Եվրո-2019-ի ողջ ընթացքում Սինեմա Սթարը կլինի նաև ՀՖՖ մեդիա գործընկերը: Համագործակցության շրջանակներում նախատեսվում են համատեղ բազմաթիվ միջոցառումներ Սինեմա Սթար կինոթատրոններում և խաղային տարածքներում:
Համագործակցությունն իր մեջ ներառում է այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների դիտումը մեծ էկրանների վրա, կիբերսպորտի մրցաշարերի անցկացում, ֆուտբոլիստների հետ շփման և տարբեր խաղերի համատեղ մասնակցության հնարավորություն և բազմաթիվ այլ անակնկալներ, որոնց մասին պարբերաբար կհայտնենք լրացուցիչ:
Նմանատիպ նյութեր
2043 դիտում
23:59 29-04-2015
Ուկրաինայի կինոթատրոնների կեսը հրաժարվել է ցուցադրել Դավլեթյարովի «... Արշալույսները»
Այս բաժնից
1132 դիտում
18:28 19-11-2024
FIFA-ն պատժել է թուրքական ակումբին
1129 դիտում
12:59 19-11-2024
Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
1366 դիտում
12:35 19-11-2024
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը