Ուկրաինայի կինոթատրոնների կեսը հրաժարվել է ցուցադրել Դավլեթյարովի «... Արշալույսները»
Թեև Ուկրաինայի Գոսկինոն առանց խնդիրների տվել է Ռենատ Դավլեթյարովի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» ֆիլմը Ուկրաինայի կինոթատրոններում ցուցադրելու համար վարձութային ծանութագիրը, ուկրաինական որոշ կինոթատրոնների գրեթե կեսը հրաժարվել է ֆիլմը ցուցադրել իրենց մոտ:
Ինչպես հայտնում է«mk.ru»-ն, ֆիլմի պրեմիերան պետք է կայանա վաղը` ապրիլի 30-ին:
Ֆիլմի ստեղծող «Multi Media Distribution» ընկերության տնօրեն Ռոման Մարտինենկոյի խոսքով` կիոնթատրոնների որոշումը ոչ թե գաղափարախոսության հարց է, այլ՝ զուտ կոմերցիոն:
Մասնավորապես, Կիևի «Ուկրաինա» կ/թ մենեջերը պատմել է, որ «..Արշալույսները» ֆիլմի ցուցադրման օրը նախատեսված են ավելի կոմերցիոն, փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ: Իսկ ֆիլմերը ռեմեյքները այնքան էլ իրենց սրտով չեն: