211652_close_icon
views-count1853 դիտում article-date 16:32 17-05-2019

Գեղարքունիքի մարզի դպրոցականները օլիմպիադաների հանրապետական փուլում շահել են 14 դիպլոմ, 8 գովասանագիր

Գեղարքունիքի մարզից առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին երաշխավորված 83 աշակերտից մասնակցել են 73-ը, որոնցից 14-ը ստացել են դիպլոմ, 8-ը` գովասանագիր, իսկ ՆԶՊ առարկայից մարզի թիմը հանրապետությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, եւ մրցաձեւերի անհատական արդյունքով մեկ աշակերտ Նռնակի նետում մարզաձեւում զբաղեցրել է 2-րդ տեղը: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, առաջին կարգի երկու դիպլոմ է շահել Լճաշենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Նարե Խանդանյանը՝ «Հայ գրականություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից: 2-րդ կարգի դիպլոմ են շահել` Ճամբարակի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Ճաղարյանը՝ «Հայոց լեզու» առարկայից, Ճամբարակի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Դալլաքյանը՝ «Հայ գրականություն առարկայից, Մադինայի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Վերդոյանը՝ «Պատմություն» առարկայից, Լիճքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Պողոսյանը՝ «Գերմաներեն» առարկայից, Ճամբարակի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Արամյանը՝ «Գերմաներեն» առարկայից, Մարտունու N2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գոռ Ֆարմանյանը՝ «Աշխարհագրություն» առարկայից: 3-րդ կարգի դիպլոմ են շահել՝ Վարդենիսի N 2 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մանե Խաչատրյանը՝ «Հայոց լեզու» առարկայից. Սեւանի N 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը՝ «Պատմություն» առարկայից. Սևանի N4 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարիանա Մխիթարյանը՝ «ՀԵՊ» առարկայից, Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Սուչյանը՝ «ՀԵՊ» առարկայից, Ճամբարակի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Այունցը՝ «Գերմաներեն» առարկայից, Սեւանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Անտոնյանը՝ «Կենսաբանություն» առարկայից. Գովասանագրեր են ստացել՝ Սեւանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շողեր Գալստյանը՝ «Հայ գրականություն» առարկայից, Մարտունու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Էմիլիա Ժամհարյանը՝ «Պատմություն» առարկայից, Գանձակի N1 միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ջուլյա Հարությունյանը՝ «Պատմություն» առարկայից, Սեւանի N 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը՝ «ՀԵՊ» առարկայից, Սեւանի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Շուշան Ղալթախչյանը՝ «ՀԵՊ» առարկայից, Սեւանի N 3 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Համլետ Խաչատրյանը՝ «Ռուսաց լեզու» առարկայից, Ճամբարակի N1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նազելի Աբրահամյանը՝ «Գերմաներեն» առարկայից, Սեւանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Ասատրյանը՝ «Գերմաներեն» առարկայից:

Նմանատիպ նյութեր