211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:28 14-11-2023

ՀՀ ԱԺ գավաթի 2023 թվականի խաղարկության հանրապետական փուլում Գեղարքունիքի մարզի թիմը փոքր գավաթ է նվաճել

Գեղարքունիքի մարզի թիմը ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում զբաղեցրել է  չորրորդ հորիզոնականը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  2023 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզում կայացել են ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության ներդպրոցական, համայնքային եւ մարզային փուլերը, որոնց մասնակցել են մարզի բոլոր հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարաններում սովորող ավելի քան 4000 դպրոցական:

Ներդպրոցական եւ համայնքային փուլերի մրցումներին մասնակցել են 1-6-րդ, իսկ մարզային եւ հանրապետական փուլերի մրցումներին՝ 4-6-րդ դասարանների աշակերտներից ձեւավորված թիմերը:

ՀՀ ԱԺ գավաթի խաղարկության մարզային փուլում հաղթող թիմերից ձեւավորվել է Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը, որի կազմում 4-րդ դասարանցիներին ներկայացրել է Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ, 5-րդ դասարանցիներին՝ Մարտունու Մելիք-Շահումյանցի անվան թիվ 1 հիմնական, իսկ 6-րդ դասարանցիներին՝ Մարտունու Ս. Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը:

Հավաքական թիմում հանդես են եկել 12 դպրոցականներ, 3 մարզիչներ եւ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության 1 ներկայացուցիչ:

Վերջերս Վանաձոր քաղաքում կայացել է 2023 թվականի ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի հավաքական թիմը զբաղեցրել է 4-րդ տեղը:

Մրցապայքարն ընթացել է 5 մարզաձևերից, որոնք են՝ վազք՝ 500 մետր, վազք՝ 60 մետր, թենիսի գնդակի նետում, հեռացատկ թափավազքով եւ ձգումներ կախ ու հենված դիրքերից:

Գեղարքունիքի մարզի հավաքական թիմի անդամները խրախուսվել են պատվոգրերով, իսկ թիմը` փոքր գավաթով:

Նմանատիպ նյութեր