211652_close_icon
views-count2604 դիտում article-date 15:53 17-05-2019

Նոր Խարբերդի ամառանոցներից փրկարարները գյուրզա են հայտնաբերել

«911» ծառայությանը մայիսի 17-ին՝ ժամը 10:52-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Գյուրզան Հայաստանում ամենավտանգավոր օձն է. կծածը վտանգավոր է մարդու և կենդանիների կյանքի համար։ Հայաստանում հանդիպում է գրեթե բոլոր մարզերի (բացառությամբ՝ Գեղարքունիքի մարզի) նախալեռներում և ոչ բարձր լեռներում։ Տարածված է չոր կիսաանապատային, տափաստանային, թփուտային կամ նոսրանտառային բուսականությամբ, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում, երբեմն նաև՝ այգիներում։ Թույնը կիրառվում է դեղագործության մեջ։

Նմանատիպ նյութեր