211652_close_icon
views-count91386 դիտում article-date 17:39 05-11-2016

Առեղծվածային դեպք Երևանում․ Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել են տղամարդու դիեր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի թիվ 21 փողոցի 10-րդ տանը 2 տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 60-ից 65, և 55-ից 60 տարեկան տղամարդու դիեր։ Դատաբժիշկների նախնական եզրակացության համաձայն դիակների վրա բռնության հետքեր չկան։ Կան կասկածներ, որ նրանք ծխախեղդ են եղել, ինչի համար ել Շենգավիթի քննչական բաժնի պետի կարգադրությամբ ստեղծվել է քննչական խումբ և խմբի անդամ քննիչների կողմից նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների տվյալները։ Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները ընկերներ են եղել և հակում են ունցել խմիչքի նկատմամբ։ Քիչ առաջ ժամանեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Մահացածներից մեկը մահճակալին է, իսկ մյուսը՝ հատակին։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են՝ 57-ամյա Ստեփան Անտոնյանը և 64-ամյա Ռուբեն Մանուկյանը։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր