1640 դիտում
12:49 17-05-2019
Նախարար Արայիկ Հարությունյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ
ԿԳ նախարարը ՉԺՀ կատարած այցի շրջանակում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալի հետ Երեկ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջաննինիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնությանն հետ կապերի վարչությունից:
Հանդիպումը տեղի է ունեցել Պեկինում, ուր ընթանում է ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության և Չինաստանի կրթության նախարարության կազմակերպած «Արհեստական բանականություն և կրթություն» միջազգային համաժողովը: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր:
Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ անցած մեկ տարում կողմերի միջև համագործակցությունը եղել է ամենաբարձր մակարդակի, ինչի վկայությունն է այս տարվա օգոստոսին Երևանում կայանալիք «Կայուն զարգացման նպատակների 4 ուղություների տեխնիկական համագործակցության խմբի» ժողովը: Նախարարը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է կրթության զարգացման ռազմավարությունն ու վերանայվում են առարկայական չափորոշիչերը, և այս գործում անհրաժեշտ է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների աջակցությունը:
Ջաննինին ողջունել է Հայաստանի կրթական համակարգում ընթացող փոփոխությունները, որոնք հաճախ համընկնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալը հայտնել է, որ իրենք պատրաստակամ են համագործակցել Հայաստանի գործընկերների հետ մի քանի ուղղություններով, մասնավորապես, մասնագիտական կրթության ոլորտում, ինչպես նաև առարկայական չափորոշիչների մշակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելով:
Նմանատիպ նյութեր
2836 դիտում
20:24 10-03-2020
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ
Այս բաժնից
442 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
568 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1027 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը