2736 դիտում
12:49 16-05-2019
«Բարսելոնան» վաճառելու է մի շարք խաղացողների՝ Գրիզմանի և Դե Լիգտի համար փող ստանալու համար
«Բարսելոնան» այս ամռանը տրանսֆերային նպատակներն արդեն հստակեցրել է: Կատալոնական ակումբը արդեն ձեռք է բերել «Այաքսից» Ֆրենկի դե Յոնգին, ցանկանում է ձեռք բերել նաև «Այաքսի» մեկ այլ խաղացողի՝ Մատեյս դե Լիգտին և Անտուան Գրիզմանին՝ «Ատլետիկոյից»: Այս երեք ֆուտբոլիստների տրանսֆերը գնահատվում է 265 մլն եվրո:
Սակայն «Բարսայի» սեփական միջոցները բավարարում են միայն դե Յոնգի համար (75 մլն եվրո): Եվս 190 մլն եվրո՝ 120-ը Գրիզմանի և 70-ը՝ դե Լիգտի համար, կատալոնացիները կարող են ստանալ միայն մի քաի ֆուտբոլիստ վաճառելու դեպքում:
Այդ իսկ պատճառով «Բարսելոնան» պատրաստ է վաճառել հետևյալ խաղացողներին. Ֆելիպե Կոուտինյո (գնահատվում է մոտ 100 մլն եվրո), Իվան Ռակիտիչ (մինչև 50 մլն), Սամյուել Ումտիտի (40 մլն), Յասպեր Սիլեսեն (30մլն), Մալկոմ (40 մլն), Մարկ Կուկարելյա (10 մլն) և Նելսոն Սեմեդու (35 մլն):
Նմանատիպ նյութեր
1753 դիտում
19:32 20-03-2019
«Բարսելոնան» դե Լիգտի համար առաջարկել է 60 մլն եվրո
3177 դիտում
20:46 31-07-2020
«Բարսելոնան» նոր խաղացողների համար փող չունի
Այս բաժնից
862 դիտում
15:08 16-04-2024
Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
892 դիտում
13:42 15-04-2024
Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում
877 դիտում
11:27 15-04-2024
Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում