Մայիսի 9-ին Արցախում եղել են նաև այլ սրացումներ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով, մայիսի 9-ին տեղի ունեցած հայտնի միջադեպերից բացի, պարզվում է, եղել են նաև այլ բնույթի սրացումներ: ՀՅԴ կողմից կազմակերպված համաժողովին, օրինակ՝ միայն վերջին պահին է մասնակցության համաձայնություն տվել իշխող «Իմ քայլը» խմբակցությունը՝ գործուղելով Տաթևիկ Հայրապետյանին և Գոռ Գևորգյանին:
Ի դեպ, ականատեսների փոխանցմամբ՝ վերջիններս իրենց բավականին խորթ ու դիսկոմֆորտ վիճակում են զգացել ոչ միայն արցախյան, այլև հայաստանյան այլ կուսակցությունների հետ շփումներում: Նրանք իրենց պահել են բավականին մեկուսացած, կարճ ասած՝ իրադարձությունների կենտրոնում չեն եղել:
Այս ամենին գումարած՝ փաստենք, որ մայիսի 9-ին վարչապետն ընդամենը 5 ժամով է եղել Արցախում, չի մնացել մինչև միջոցառումների ավարտը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]