1287 դիտում
21:54 15-05-2019
ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Նիդերլանդների Թագավորություն։
Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։
Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։
Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ արդարադատության նախարարությունում և գլխավոր դատախազությունում Եվրաջասթի հետ համագործակցության պատասխանատուների նշանակումը։
Կողմերը քննարկեցին Եվրաջասթի և Հայաստանի միջև արդեն իսկ առկա համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ ոստիկանությունում ևս համագործակցության պատասխանատու նշանակելու վերաբերյալ։
ՀՀ ոստիկանության պետը գրառում կատարեց Եվրաջասթի պատվո հյուրերի մատյանում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
400 դիտում
18:47 05-04-2024
Բրյուսելում Արարատ Միրզոյանը ստորագրել է «Եվրաջասթ»-ի հետ Հայաստանի համագործակցության համաձայնագիրը
Այս բաժնից
493 դիտում
20:08 25-04-2024
Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում
718 դիտում
19:43 25-04-2024
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
436 դիտում
19:35 25-04-2024
Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին